1240 դիտում
18:47 24-12-2019
Լոռու բոլոր դպրոցներում այսուհետ կգործեն «Արմաթ» լաբորատորիաներ
Առաջատար տեխնլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) պաշտոնական արարողությամբ ամփոփել է Լոռու մարզի բոլոր դպրոցներում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ տեղակայելու գործընթացը։ Այս մասին
Ինչպես տեղեկացրին ԱՏՁՄ-ից, դեկտեմբերի 24-ինառավոտյան Վանաձորի թիվ 3 դպրոցում տեղի է ունեցել հերթական «Արմաթ» լաբորատորիայի բացման արարողությունը, որով ազդարարվեց 118 նոր ինժեներական լաբորատորիաների տեղակայումը Լոռու մարզում։ «Եղավ մշակութային մաս, որի ընթացքում ելույթ ունեցան մարզի մշակութային կառույցների սաները, ինչպես նաև արդեն գործող լաբերի աշակերտները հյուրերին ներկայացրին իրենց աշխատանքները։
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Լոռու մարզի կրթության վարչության բաժնի ներկայացուցիչներ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչներ։ Իր խոսքում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհավորեց դպրոցականներին ձեռքբերման առթիվ և նշեց, որ անչափ կարևորում է նմանատիպ ձեռնարկների իրականացումը։ Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։
Ընդհանուր առմամբ, դպրոցներ են տեղադրվել Ալավերդու, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Գուգարքի տարածաշրջաններում։ Տեղադրվել է 118 նոր լաբորատորիա, որոնք գումարվեցին մարզում նախկինում տեղադրված շուրջ 24 լաբերին։
«Նախորդ շաբաթ օրը տեղադրեցինք 500-րդ լաբը (Նալբանդ գյուղում), բայց կարծում եմ՝ ոչ թե դպրոցների, այլ համայնքերի քանակի վրա է պետք շեշտը դնել։ Այժմ տեղադրված 500 լաբորատորիայից օգտվում է շուրջ 400 hամայնք։ Դա նշանակալի ձեռքբերում է։ Հաջորդը Տավուշի մարզն է, որում աշխատանքները պլանավորում ենք ավարտել երկու օրում՝ ամեն օր տեղադրելով 22-23 լաբորատորիա», - նշեց «Արմաթ» ինժեներական լաբերի տեխնիկական պատասխանատու Ավագ Սայանը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար: Մեկ խմբում կարող է լինել մինչև 18 երեխա, բայց երեխաների քանակից կախված, դպրոցները կարող են ունենալ ավելի քան 1 լաբորատորիա: Ըստ նախատեսվածի, ինժեներական լաբորատորիաներ չեն ունենա միայն այն դպրոցները, որոնց աշակերտների ընդհանուր քանակը 33-ից պակաս է:
Ծրագիրն այս տարվանից իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ 2019 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: 2019 թվականի ավարտին բացի
Լաբորատորիաներով արդեն հագեցված են Շիրակի ու Լոռու մարզերը։ Մինչև շաբաթվա ավարտ գործընթացը կամփոփվի նաև Տավուշի մարզում և, ըստ նախագծի, 2020թ. ավարտին «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության և ԱՏՁՄ ջանքերի շնորհիվ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բոլոր դպրոցները մինչև դեկտեմբերի 27-ը ապահովված կլինեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիներով։ Այսպիսով Հայաստանում տեղակայված Արմաթ լաբորատորիների քանակը դառում է 585, որոնցում ներգրավված կլինի շուրջ 14.000 աշակերտ։ Սույնով Հայաստանը դիրքավորվում է աշխարհի այն հազվագյուտ երկրների շարքում, որտեղ STEM կրթությունը ինժեներական լաբորատորիաների տեսքով հասանելի է հանրակրթական համակարգի ավելի քան 45% դպրոցներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
13:22 04-07-2019
Հայաստանում ևս 284 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն. գործադիրը հատկացրեց 834 մլն դրամ
1206 դիտում
13:28 22-01-2021
Ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ
1577 դիտում
12:32 01-11-2021
107 ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիաներ. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
925 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին