211652_close_icon

Ռոմանոս Պետրոսյանը կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ–ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում

views-count3334 դիտում article-date 18:03 24-07-2025
«ՀԷՑ» ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կադրային փոփոխություններ է արել բարձրաստիճան պաշտոնյաների կազմում: Այս մասին հայտնում է  «ՀԷՑ» ՓԲԸ-ի Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը․

Մասնավորապես՝
գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լևոն Օհանեսյանը,

գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը,

գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել Դավիթ Սարգսյանը,

իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը:

«ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի լիազորությունների ժամկետներում վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների նպատակներն են՝
միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,
հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

 
 

Նմանատիպ նյութեր