211652_close_icon
views-count73554 դիտում article-date 23:12 03-07-2019

Կրակոցներ Էջմիածնում. հեղինակը «Ռադար Ավիա» ՓԲԸ-ի տնօրենն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկնության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 2-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խուլիգանության փաստով, որի ժամանակ կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 66-ամյա Գևորգ Ղազարյանը Էջմիածին քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում կրակոցներ է արձակել: Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Գ. Ղազարյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են եղել, նա իրեն պատկանող «Սայգա» տիպի ինքնաձիքգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ՝ խախտելով հասարակական կարգը: Հայտնաբերվել է «Սայգա» տիպի ինքնաձիքգը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ղազարյանն աշխատում է «Ռադար Ավիա» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն, ով նաև «Որսորդների և հրաձիգների միավորում» հասարակական կազմակերպության անդամ է, իսկ կրակոցներն արձակել է թոռնուհու ծննդյան օրվա առթիվ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր