211652_close_icon
views-count28779 դիտում article-date 21:10 02-07-2019

Ավտովթար Երևանում. Արշակունյաց պողոտայում՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Mercedes-ը, BMW-ն և Lada-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19: 45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ CPS բեզալցակայանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 35 NF 297 համարանիշի, BMW մակնիշի 35 ՍM 774 համարանիշի և Lada մակնիշի E 282 BC 134 RUS համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Նաիրի և Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր