211652_close_icon
views-count871 դիտում article-date 13:29 02-07-2019

Հափշտակված հեծանիվը և հափշտակողը հայտնաբերվեցին ահազանգից րոպեներ անց

Հուլիսի 1-ին, ժամը 06.40-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի 36 շենքի մոտ մի տղամարդ հեծանիվ է քարշ տալիս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները ահազանգից յոթ րոպե անց նույն շենքի մոտից բերման են ենթարկել 66-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 06.15-ին Բեկնազարյան փողոցից գողացել է հեծանիվ: Ձեռնարկվում են միջոցառումներ հեծանվի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր