Խոսեպ Գվարդիոլա. Սուպերլիգան կսպանի առաջնությունները
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան քննադատել է Սուպերլիգայի գաղափարը, որը պետք է հանդիսանա Եվրոպայի լավագույն ակումբների մրցաշար:
«Ես այնքան էլ համաձայն չեմ այդ գաղափարի հետ: Մեկնումեկը պետք է բացատրի ինձ, թե դրա լավը որն է: Եթե դա տեղի ունենա, մենք կսպանենք ազգային առաջնությունները:
Եթե «Բարսելոնան» ու «Ռեալը» հեռանան Սուպերլիգա և չխաղան «Էսպանյոլի» դեմ, ո՞վ է հետևելու առաջնությանը: Իսպանական լիգան կմեռնի:
Անգլիայում մարդիկ շատ խելոք են, նույնիսկ չորրորդ դիվիզիոնի խաղերին տրիբունաները լիքն են: Անգլիայում թույլ չեն տա տեղական ֆուտբոլին մեռնել:
Չեմպիոնների լիգայի հզորության մի մասն էլ այն է, որ խաղերը ամեն կիրակի չէ, որ տեղի են ունենում: Եթե ամեն շաբաթ խաղային, ապա հանդիպումներ կկորցնեին իրենց հմայքը:
«Բարսելոնայի» և «Էսպանյոլի» մրցակցությունը քաղաքին շատ է անհրաժեշտ: Եվ որքան շատ լինեն կատալոնական թիմերը Լա Լիգայում, այնքան՝ լավ:
Եթե մենք սպանենք ներքին առաջնությունները, ոչ մեկին հետաքրքիր չի լինի հետևել այն թիմերին, որոնք Եվրոպական լիգա հայտնվելու շանս չեն ունենա», ասել է Գվարդիոլան: