«Արսենալը» ներկայացրեց նոր մարզազգեստը և նոր տեխնիկական հովանավորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալը» ներկայացրեց հաջորդ մրցաշրջանում տնային խաղերի նոր մարզազգեստը:
Մարզազգեստը պատրաստված է ակումբի համար ավանդական կարմիր-սպիտակ գույներով: 2019/20 մրցաշրջանում ակումբի նոր տեխնիկական հովանավորը կդառնա adidas-ը: Նախկինում «զինագործները» համագործակցում էին Puma-ի հետ:
Մարզագեստի շնորհանդեսին նվիրված տեսահոլովակում մասնակցել են Մեսութ Օզիլը, Լորան Կոսելնին, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ինչպես նաև «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Յան Ռայթը:
Նոր մարզազգեստի մասին գրառում է կատարել նաև «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: