1813 դիտում
12:39 01-07-2019
Ինդոնեզիայում ձերբակալվել է Ասիայի խոշորագույն ահաբեկչական խմբավորման առաջնորդը
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից 25 կմ հեռավորության վրա գտնվող փոքր քաղաքում ձերբակալվել է Ասիայի հարավարևելյան հատվածում գործող «Ջեմաահ Իսլամիա» ահաբեկչական խմբավորման գլխավոր առաջնորդ Պարա Վիջայանտոն, որը 16 տարի հետախուզման մեջ էր:
Ինչպես հայտնում է [url=https://www.straitstimes.com/asia/se-asia/indonesia-arrests-jemaah-islamiah-leader-report]straitstimes[/url].com-ը, հիսունն անց տղամարդն Ասիայի խոշորագույն ահաբեկչական խմբավորման առաջնորդի դերը ստանձնել էր 2008թ., երբ նախկին ղեկավարը ձերբակալվել էր Մալայզիայում ու Ինդոնեզիա արտահանձնվել:
Վիջայանտոյի ձերբակալությունից հետո, ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել նրա վարձակալած տանը, որտեղ հայտնաբերվել է զենք, ծայրահեղական գրականություն: Հայտնի է, որ տղամարդը Սիրիա մեկնելու մտադրություն է ունեցել:
Աղբյուրը նկատում է, որ «Ջեմաահ Իսլամիա»-ն Ինդոնեզիայում իրականացված ամենաարյունալի ահաբեկչական հարձակման (իրագործվել է 2002թ., Բալիում՝ խլելով ավելի քան 200 մարդու կյանք) պատասխանատուն է:
Նմանատիպ նյութեր
5848 դիտում
13:43 05-02-2017
Անկարայում 60 մարդ է ձերբակալվել՝ «ԻՊ» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ լինելու կասկածանքով
6763 դիտում
20:51 12-02-2017
Իրանում ձերբակալվել է 8 մարդ, ովքեր կապ են ունեցել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ
Այս բաժնից
1045 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
874 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր