Իսպանիայում և Մարոկկոյում ձերբակալվել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող 3 մարդ
Իսպանիայի ազգային ոստիկանության հետ համատեղ Մարոկկոյի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են երեք մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Այդ մասին հաղորդում է TACC-ը:
Ըստ տեղեկությունների ձերբակալվել են 21 և 32 տարեկան մարոկկացիներ, ովքեր մտադիր են եղել գնալ Իրաք և Սիրիա: Եվս մեկը ձերբակալվել է Տանժերում:
Այսօր Իսպանիայում սահմանվել է ահաբեկչական 4-րդ վտանգավորության մակարդակ: