Իրանում ձերբակալվել է 8 մարդ, ովքեր կապ են ունեցել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ
Ինչպես հաղորդում են արտասահմանյան պարբերականներն ու լրատվական գործակալությունները, երեկ՝ փետրվարի 11-ին, Իրանում ձերբակալվել են մարդիկ, ովքեր կապ են ունեցել Իսլամական պետության հետ։
Ձերբակալվել է թվով 8 մարդ, ովքեր Իրանի քաղաքացիներ չեն եղել։
Նշվում է նաև, որ ձերբակալվածները պիտի նախապատրաստեին ահաբեկչական գործողություններ, քանի որ փետրվարի 11-ին նշվում է Իրանի հեղափոխության օրը։