Անկարայում 60 մարդ է ձերբակալվել՝ «ԻՊ» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ լինելու կասկածանքով
Թուրքիայի մայրաքաղաքում հակահաբեկչական հատուկ գործողությունների շրջանակներում 60 մարդ է ձերբակալվել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ լինելու կասկածանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ իրավապահ մարմինների գործակալության աղբյուրի՝ հատուկ օպերացիան իրականացվել է այսօր՝ փետրվարի 5-ին, առավոտյան՝ Սինջան, Չուբուկ, Մամակ շրջաններում:
Կասկածյալները բերման են ենթարկվել Անկարայի ոստիկանություն՝ հարցաքննվելու: