211652_close_icon
views-count1914 դիտում article-date 16:22 30-06-2019

Ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 14.30-ին, Արծվաբերդ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի «ԻԺ» ողորկափող որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի՝ 32, 5.45 մմ տրամաչափի 23 փամփուշտ և «ՌԳԴ-5» տեսակի մեկ նռնակ՝ պայթուցիչով։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է առանձնատանը կից գոմի տանիքում՝ նորոգման աշխատանքներ կատարելիս։ Նույն օրը, ժամը 19-ին, Նավուր գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի «ՏՕԶ» ողորկափող որսորդական հրացան և 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է առանձնատանը կից գոմի տանիքում։ Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր