211652_close_icon
views-count1057 դիտում article-date 15:51 10-10-2014

Ոստիկանության Մասիսի բաժնում մի քաղաքացի կամավոր զենք-զինամթերք է հանձնել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Գրիգոր Ե.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 80 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտակալ, փամփուշտների համար նախատեսված շղթա, նռնակի 5 պայթուցիչ և «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 13 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր