Ուեսլի Սնեյդերին ձերբակալել են գույքը փչացնելու համար
Հոլանդիայի հավաքականի նախկին խաղացող Ուեսլի Սնեյդերին Ուտրեխտ քաղաքում ձերբակալել են ուրիշի ավտոմեքենան վնասելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 24-ի գիշերը: 35-ամյա ֆուտբոլիստը բարձրացել է կայանված մեքենայի վրա և սկսել պարել, որից հետո մեքենայի թափքը վնասվել է: Դրանից հետո Սնեյդերին հաջողվել է կարգավորել կոնֆլիկտը մեքենայի տիրոջ հետ՝ նրան դրամական փոխհատուցում վճարելով:
Իր կարիերայի ընթացքում Սնեյդերը հանդես է եկել «Այաքսում», «Ռեալում», «Ինտերում», «Գալաթասարայում» և «Նիցայում»:
Հոլանդիայի հավաքականի կազմում նա 2010թ. դարձել է աշխարհի փոխչեմպիոն, ինչպես նաև նվաճել բրոնզե մեդալ 2014թ. աշխարհի առաջնությունում և Եվրո-2004-ում: