ԱՄՆ-ն վերսկսել է Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները. Թրամփը չի բացառում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջև, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա երկար սպասված հանդիպումը։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ արդյունավետ բանակցությունները նախատեսված գագաթնաժողովի համար վերսկսվել են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի միջև կայանալու է հունիսի 12-ին, Սինգապուրում, սակայն Թրամփի վերջին հայտարարությունից 1 օր առաջ ԱՄն նախագահը հայտարարել էր, որ հրաժարվում է Հյս.Կորեայի առաջնորդի հետ հանդիպումից՝ թշնամական տրամադրվածության պատճառով։