211652_close_icon
views-count2111 դիտում article-date 10:30 29-06-2019

Հնարավո՞ր է արդյոք քրեականացնել մտածելակերպը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Արդարադատության նախարարությունը կառավա­րությանը կներկայացնի «քրեական աշխարհին հարե­լը» քրեականացնող նախագիծը: Նախագծով քրեա­կան միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեա­կան միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ են­թամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի: Պատիժներն էլ բավականին սոլիդ են նախատես­ված՝ շարքային «գողականների» համար 6-10 տարի, դրանց «շեֆի» համար՝ 10-15 տարի: Ըստ արդարա­դատության նախարարի՝ նման օրենքներ գործում են Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում: Ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ է նշանա­կում «հարել քրեական աշխարհին»: Գոյություն ունի Քրեական օրենսգիրք, որը նախատեսում է կոնկրետ հոդվածներ, քաղաքացին, որը կատարել է այդ հոդ­վածներով նախատեսված հանցագործություններ, դատվում է: Եթե ես այդ «քրեական» քաղաքացու հետ, ասենք, քավոր-սանիկային հարաբերություննե­րի մեջ եմ, կամ նրա հետ ամեն երեկո գարեջուր եմ խմում, արդյո՞ք դա կնշանակի, որ «հարում եմ քրե­ական աշխարհին»: Ինձ թվում է՝ ոչ. ես կա´մ նրա հանցակիցն եմ, կա´մ ոչ: Երկրորդ դեպքում՝ ում հետ եմ ես հանդիպում, ում եմ մտերիմ համարում, ինչպես եմ իմ ժամանակն անցկացնում՝ դա իմ անձնա­կան գործն է: Ի դեպ, եթե մարդն իրեն «օրենքով գող» է հռչակում և իր ընկերների շրջապատում համապատասխան «ծես» է անցկացնում, դա դեռ չի նշանակում, որ նա իսկապես «օրենքով գող» է՝ այն իմաստով, որով այդ եզրն օգտագործվում է խորհր­դային և ռուսական պրակտիկայում: Ի՞նչ է նշանակում «քրեական ենթամշակույթ»՝ դաջ­վածքնե՞րը, «բլատնոյ» երգե՞րը: Բայց հիմա աշխար­հում (նաև Հայաստանում) հազարավոր մարդիկ «տա­տու» են անում: «Քրեական ենթամշակույթին» պատ­կանում են միայն որոշակի՞ տեղերում արված և որոշ­ակի՞ բովանդակության դաջվածքները: Այդ դեպքում օրենքով պետք է նախատեսել դաջվածքի թույլատրե­լի «թեմատիկան» և մարմնի համապատասխան մա­սերը: Ինչ մնում է երգերին, ապա Հայաստանի տաք­սիստների կեսը պետք է այդ դեպքում ազատազրկվի, որովհետև իրենց մեքենաներում միացնում են «Золотые купола», «Владимирский централ» և նման այլ երգեր: Ես կգերադասեի, որ նրանք Մոցարտ լսե­ին, բայց երգացանկի ընտրությունը նույնպես մարդ­կանց անձնական գործն է: Իհարկե, այս դեպքում ցանկալի կլինի տաքսիստը ուղևորին հարցնի՝ արդյոք այդ երգերն ուղևորի ճաշակով են, բայց դժվար թե այդ հարցը հնարավոր չէ «քրեականացնել»: Մտածող մարդիկ, բնականաբար, պետք է հա­կադրվեն քրեական ենթամշակույթին, բարքերին, մտածելակերպին, բայց, ճիշտն ասած, չեմ պատկե­րացնում, թե ինչ անելիք ունեն այստեղ իրավապահ մարմինները: Մյուս կողմից, իմ համոզմամբ, Հայաստանում խնդիրը ոչ այնքան զուտ քրեական, որքան քրեաօլիգարխիկ, ֆեոդալական մշակույթն է, երբ «թագավոր ախպերը» կամ տեղական իշխանիկն իր «տասովշիկներով» և «ախրաննիկներով» բիրտ և ամբարտավան ձևով «հարցեր է լուծում», իսկ նրա «հպատակները» սուսուփուս ընդունում են նման դր­վածքը: Չգիտեմ, կարելի՞ է այսօր այդ բարքերը «քրեականացնել»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր