6801 դիտում
10:16 24-01-2018
Հնարավո՞ր է արդյոք արկածախնդիր պատերազմ Փհենյանի ու Վաշինգտոնի միջև. «Ամերիկայի ձայն»
Հյուսիսային Կորեան օրերս մեղադրել է ԱՄՆ-ին օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման պատրվակով Կորեական թերակղզու մոտ ռազմական ուժեր տեղակայելու մեջ: Փհենյանն ընդգծել է, որ իր միջուկային կարողությունները հետ են պահում Վաշինգտոնին արկածախնդրությունից: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4220572.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
«Հիացած նշեմ, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերն ունակ են հակազդելու ԱՄՆ-ի յուրաքանչյուր միջուկային սպառնալիքին, և դա զսպում է Միացյալ Նահանգներին՝ արկածախնդիր պատերազմ սկսելուց»,- նշել է Ժնևում ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Հան Թաե Սանգը:
Չնայած այս մոտեցումներին՝ Հարավային Կորեայի նախագահն օրերս հայտարարել էր, որ երկու Կորեաների բանակցություններում գրանցած առաջընթացն օլիմպիական խաղերի նախօրեին լավ հնարավորություն է Վաշինգտոնի և Փհենյանի համար՝ քննարկելու միջուկային հիմնախնդրի հետ կապված հարցերը:
Միացյալ Նահանգներն իր հերթին արձագանքել է Փհենյանի մեղադրանքներին՝ ընդգծելով Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման անհրաժեշտությունը:
«Եթե Հյուսիսային Կորեան ցանկանում է վերադառնալ միջազգային հանրության շարքերը, ապա գիտի, թե ինչ պետք է անել: Այն պետք է քայլեր ձեռնարկի Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Սա է հիմնականը: Միջազգային հանրության ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա հզոր է և այն կշարունակվի»,- հայտարարել է ԱՄՆ-ի զինաթափման հարցով հատուկ դեսպան Ռոբերտ Վուդը։
Թերակղզու ապամիջուկայնացման անհրաժեշտությանն անդրադարձավ նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
«Մենք ողջունել ենք միջկորեական երկխոսության ընթացքում գրանցած առաջընթացը, սակայն անհրաժեշտ է վերականգնել երկխոսությունը՝ Կորեական թերակղզում խաղաղությանն ու ապամիջուկայնացմանը հասնելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի զինաթափման հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Իզումի Նակամիթսուն:
Հիշեցնենք, որ միջկորեական բանակցությունների արդյունքում Փհենյանը կմասնակցի գալիք օլիմպիական խաղերին, իսկ երկու Կորեաների մարզիկները բացման օրը կքայլեն միասնական թիմով:
Նմանատիպ նյութեր
5522 դիտում
22:25 28-07-2017
Դիվանագիտական պատերազմ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև. «Ամերիկայի ձայն»
3601 դիտում
09:41 26-02-2018
Սեուլը հույս ունի, որ Վաշինգտոնի ու Փհենյանի միջև շուտով կառուցողական երկխոսություն կծավալվի
2069 դիտում
10:30 29-06-2019
Հնարավո՞ր է արդյոք քրեականացնել մտածելակերպը․ «Առավոտ»
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»