Արցախում անվտանգության համակարգն ամբողջացվեց․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:
Ըստ փորձագետների՝ Ղարամյանի նշանակումը յուրահատուկ շարունակությունն էր վերջին մի քանի նշանակումների, որոնք տեղի ունեցան Արցախում, հիշեցնենք, որ Լևոն Մնացականյանը օրեր առաջ նշանակվել էր Արցախի ոստիկանապետ, իսկ Միքայել Արզումանյանը՝ ՊԲ հրամանատարի տեղակալ:
Ղարամյանի նշանակմամբ Բակո Սահակյանն անվտանգության ընդհանուր համակարգը ամբողջացրեց մեկ ընդհանուր մեխանիզմով: Նախորդ նշանակումների հետ համեմատած՝ գեներալ Ղարամյանի նշանակումը թերևս, ամենավճռականն էր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]