1095 դիտում
16:21 12-11-2014
Ինչպե՞ս պահպանել Սևանի էկո համակարգն ու ավելացնել ձկնապաշարը
Բնապահպանության նախարարը հույսը չի կորցնում` Սևանի էկոհամակարգը դեռ հնարավոր է վերականգնել: Լճում ձկնատեսակների պահպանման և ավելացման համար կառավարությունը 60 մլն դրամ է հատկացրել: Նոր ձկնաքանակն այս անգամ Սևանին օգնության է հասել Սյունիքի մարզից: Գեղարքունի և Ամառային բախտակի 367 հազար մանրաձուկ լիճ են բաց թողնում մայրամուտին: Մութն, ըստ մասնագետների, կօգնի, որ մանրաձուկը նոր միջավայրին հարմարվի առանց սթրեսի: Բայց դրանց քանի տոկոսը կապրի` նույն մասնագետները դժվարանում են ասել: Մի կողմից բաց թողնված ձկան ապրելու հավանականությունը, մյուս կողմից ձկնագողությունը Սևանին լուրջ վտանգ են սպառնում: Արամայիս Գրիգորյանի կարծիքով` սա ոչ այնքան նախարարության, որքան տարածքի բնակիչների խնդիրն է: Աշխատում են ոստիկանության հետ, տարածքում կլինեն նաև գիշերային հսկիչներ` ձկնագողերին բացահայտելու համար:
Ձկնարտադրության և Սևանում ձկնապաշարի ավելացման համար առաջիկայում հենց Սևանի ափին կկառուցվի խոշոր ձկնաբուծական տնտեսություն: Ապագայի ձկնաբուծարանն ունենալու է նաև ինկուբատոր: Մայրական կազմերի զարգացման համար ևս կհայտարարվի առանձին լողավազանների կառուցման մրցույթ: Նոր գաղափարը, բնապահպանականից բացի, նաև բիզնես պլան է: Թե' նախարարությունը, թե' մարզպետարանը վստահեցնում են` բիզնեսը չի խանգարի բնապահպանությանը, ամեն ինչ հաշվարկված է:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36761]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1369 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին
1186 դիտում
20:08 08-01-2025
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
1039 դիտում
19:53 08-01-2025
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ