Թուրքիայում վճարի դիմաց զինծառայությունից ազատվելու համակարգն այլևս չի գործի
Թուրքիայում չեղյալ է հայտարարվելու վճարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու համակարգի մասին օրենքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ չնայած ավելի վաղ ծրագրվում էր շարունակել գործարկել այդ համակարգը, սակայն դա անարդար է: Ըստ Դավութօղլուի՝ կառավարությունը երկրի բնակչությանը չի առանձնացնում իրենց եկամտի չափով:
Նշենք, որ Թուրքիայում զինծառայությունից վճարի դիմաց ազատվելու համակարգը սկսել է գործել 2011 թվականից: Արտերկրում սովորող կամ աշխատող Թուրքիայի քաղաքացիները 30 հազար լիրայի դիմաց ազատվում էին զինվորական ծառայությունից: