Ուեյն Ռունին ՄԼՍ-ում հաղթական գոլը խփել է 60 մետրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ՄԼՍ-ի առաջնության հերթական տուրում՝ «Օռլանդո Սիթիի» հետ խաղում դարձել է հաղթական գոլի հեղինակը՝ 1:0:
Խաղի 10-րդ րոպեին 33-ամյա անգլիացին նկատել է, որ ֆլորիդյան ակումբի դարպասապահ Բրայան Ռոուն դարպասներից հեռու է դուրս եկել, և իր կիսադաշտից հեռահար հարվածով գրավել դարպասը:
Ռունին այս մրցաշրջանում արդեն 9 գնդակ է խփել և հանդիսանում է թիմի գլխավոր ռմբարկուն: