Ուեյն Ռունին նշել է, թե իր թիմակիցներից ում է համարում լավագույնը
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարծիք է հայտնել իր նախկին թիմակիցների վերաբերյալ:
«Ես կասեի, որ ընդհանուր շարքից առանձնանում էին երկուստ` Փոլ Սքոուլզը և Կրիշտիանու Ռոնալդուն:
Սքոուլզը բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Նրա փոխանցումները, դաշտը տեսնելը և խաղը վերահսկելը անհավանական էին:
Ռոնալդու յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նա աշխարհի ուժեղագույններից մեկն է դարձել: Մարզումների ժամանակ, իսկ հետո` խաղադաշտում Ռոնալդուն ֆանտաստիկ հնարքներ էր կատարում: Նա կհիշվի որպես մեծագույն ֆուտբոլիստներից մեկը», ասել է Ռունին: