Արթուր Վանեցյան. Ազգային մարզադաշտը կկառուցվի ոչ թե Երեւանում, այլ մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ազգային» ստադիոնը կառուցվելու է ոչ թե Երեւանում, այլ մայրաքաղաքի մոտակա մարզերից մեկում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Ասաց, որ Երեւանում կառուցելու նախնական նպատակը փոխվել է։
«Սկզբնական շրջանում քննարկվել է Երեւանում կառուցելու հարցը, բայց հետագա քննարկումների արդյունքում որոշվել է Երևանի մոտակա մարզերից մեկում»,- ասաց նա։
Ըստ Վանեցյանի՝ մարզում կառուցելու պատճառն այն է, որ Երեւանում դրա համար տեղ չկա։ Մյուս կողմից նա ընդգծում է, որ նոր նախագիծը կնպաստի մարզերի զարգացմանը։
«Հիմնական պատճառն այն է, որ Երեւանը խիտ կառուցապատված է, եւ եթե մարզում կարողանանք կառուցել «Ազգային» ստադիոնը, բնականաբար դրա կողքը կկառուցվեն նաեւ այլ օբյեկտներ, եւ դրանով կնպաստենք նաեւ մարզերի զարգացմանը»,- ասաց նա։



