1324 դիտում
22:27 26-06-2019
Արտակ Ապիտոնյանի հանդիպումը ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի հետ
Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հունիսի 24-ին հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Յուրի Ֆեդոտովի (Yuri Fedotov) հետ:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, այդ թվում՝ նաև UNODC իրավասության ներքո գտնվող բնագավառներում։ Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ Հայաստան-UNODC սերտ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում՝ մասնավորապես կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ։ Կարևորվեց UNODC դերը՝ իր իրավասությունների բնագավառում տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը համակարգելու և խթանելու հարցում։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի՝ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի և դրա հովանու տակ գործող հանձնաժողովների հետ փոխգործակցությանը և խնդիրներին, քննարկեցին երկկողմ համագործակցությունն առավել ինտենսիվ դարձնելու և խորացնելու հեռանկարները: Արտակ Ապիտոնյանն ու Յուրի Ֆեդոտովն անդրադարձան նաև վերջերս ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված Ատելության քարոզչության դեմ պայքարի Ռազմավարության և Գործողությունների ծրագրի հարցերին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
19:47 20-01-2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալի հետ
592 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
925 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին