11187 դիտում
13:45 26-06-2019
Գույների հրավառություն՝ բաց երկնքի տակ. Նաիրա Նիազյանը ներկայացրեց հագուստի հեղինակային առաջին հավաքածուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում կայացավ «ZIAN» ՝ fashion-art ապրանքանիշի առաջին հավաքածուի՝ City Style ցուցադրությունը, որի հեղինակը մոսկվայաբնակ «Arm Fashion Day»-ի ղեկավար Նաիրա Նիազյանն է:
Նաիրա Նիազյանը հայտնի է նորաձևության ցուցադրությունների կազմակերպմամբ, սակայն այժմ նա ներկայանում է նաև սեփական հավաքածուով:
«Շուրջ 7 տարի նորաձևության բազում միջոցառումներ անցկացնելուց անցում կատարեցի հագուստ արտադրելուն, որն ըստ իմ և ամուսնուս «թեսթավորման» արդյունքների, համապատասխանում է մեր՝ կովկասյան տղմարդկանց և կանանց կազմվածքին՝ ավելի ընդգծելով մեր աշխարհատարածքային և բնակլիմայական պայմաններից եկող առավելությունները»,- ասաց Նաիրա Նիազյանը:
Երեկոն մեկնարկեց գինու հյուրասիրությամբ, այնուհետև բաց երկնքի տակ, ռոմանտիկ մթնոլորտում մեկնարարկեց հավաքածուի ցուցադրությունը:
Ներկայացվեց բազային հագուստ՝ դասականա-գործնականի, քաղաքային-քեժուալի, սպորտայինի և երեկոյանի դետալներով՝ թիթեռներ, ժուժուներ, գլխաշորեր, գրպանի թաշկինակներ, բնական քարերով վզնոցներ և թևնոցներ:
Օգտագործվել են բնական մետաքսի, թավիշի, բամբակի և կաշվի համադրությամբ կտորներ և նյութեր, ինչպես նաև կիսաթանկարժեք մետաղից կոճակներ և ճարմանդներ՝ դաջված «ZIAN» ապրանքանիշով:
Հավաքածուի հիմքը «ZIAN» տպագրված զարդանախշերով կամ ինչպես ասվում է ՝ պրինտով կտորների ստեծումն ու օգտագործումն է, որի հիմքում Արթուր Սարյանի՝ Նաիրայի ամուսնու, ձեռքի աշխատանքն է:
Հագուստը նախատեսված է քաղաքային ռիթմով ապրող և ստեղծագործող կնոջ և տղամարդու համար, որը համադրումն է աշխատանքային և երեկոյան ոճերի:
Ամբողջական LOOK ստանալու համար մոդելները պոդիում բարձրացան art-դիմահարդարմամբ:
Կերպարների ամբողջական տեսքի ու ոճավորման հեղինակն ու կատարողը ինքը՝ մեր հայրենակցուհին է:
Ցուցադրության երաժշտական մասն իր հեղինակային կատարումներով ապահովեց Մոսկվայից հրավիրված ջութակահար Հայկ S –ը:
Մեր թղթակցի հետ զրույցում Նաիրա Նիազյանը նշեց, որ առաջիկայում նորություններով հանդես կգա, սակայն չցանկացավ փակագծերը բացել: Նա այժ անորոշ ժամանակով Հայաստանում է և զբաղված է նոր նախագծերի կազմակերպմամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Թումանյանի տուն-թանգարանում Նաիրա Նիազյանը կազմակերպել էր «Ճաշակը կյանքի բույրն է» խորագրով նորաձևության ցուցադրություն, որին ներկա գտնվողները հայտնվեցին 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Թիֆլիսի նորաձևության աշխարհում, մասնավորապես՝ Թումանյանի ընտանիքում: Նաիրա Նիազյանն այդ ցուցադրության ժամանակ կերտել էր Հովհաննես Թումանյանի կերպարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
13953 դիտում
21:05 03-05-2017
«Մերիդիան» Էքսպո կենտրոնը կվերածվի նորաձևության և ոսկերչական տոնի. Նաիրա Նիազյանը միջոցառման մանրամասների մասին
16256 դիտում
12:25 02-04-2017
Դիզայներ Գայանե Զալիբեկյանի հագուստի նոր հավաքածուն՝ նվիրված քառօրյա պատերազմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ. EXCLUSIVE.am
Այս բաժնից
6499 դիտում
16:23 11-10-2024
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
6859 դիտում
23:11 10-10-2024
Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել․ Արշակ Սարգսյան