14007 դիտում
21:05 03-05-2017
«Մերիդիան» Էքսպո կենտրոնը կվերածվի նորաձևության և ոսկերչական տոնի. Նաիրա Նիազյանը միջոցառման մանրամասների մասին
Մայիսի 12, 13, 14 -ին «Մերիդիան» Էքսպո կենտրոնում տեղի կունենա «Yerevan Show» և Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոու։
Միջոցառման մանրամասների հետ կապված մեր թղթակիցը զրուցել է «AFD international fashin day»-ի ղեկավար Նաիրա Նիազյանի հետ, ով նաև YFW «Golden laсe» նորաձևության շոուի կազմակերպիչն է։
[b]-Ինչպե՞ս առաջացավ այս ծրագիրն իրականացնելու գաղափարը և ո՞ւմ կողմից է եղել համագործակցության առաջարկը։[/b]
- Հայ ոսկերիչների համաշխարհային ասսոցիացիայի պատվավոր նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Գագիկ Գևորգանի կողմից է եղել առաջարկը։ Նախկինում, «Մերիդիան » կենտրոնը այլ կազմակերպիչների հետ իրականացրել է այս ծրագիրը։ Մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը։ Շատ լավ առիթ է ներկայացնելու տեղի և արտերկրի դիզայներներին։ Կլինի փորձի փոխանակում, միջազգային և տեղի դիզայներների շփում, ինչու չէ, նաև հետագա համագործակցության լավ առիթ կարող է հանդիսանալ։
[b]-Ո՞վ է«Yerevan Fashion Week Golden Lace»-ի գովազդային դեմքը։[/b]
-«YFW «Golden Lace»-ի դեմքը Անի Զաքարյանն է, ով «Ani M», ոսկերչական ապրանքանիշի հիմնադիրը և Հայ ոսկերիչների համաշխարհային ասսոցիացիայի Ռուսաստանի մասնաճյուղի քարտուղարն է։
[b]-Նաիրա, խնդրում ենք ներկայացրեք, թե ինչ է տեղի ունենալու մայիսի 12-14-ը։[/b]
-Մայիսի 12-14-ը ժամը 10։00-22։00-ն «Մերիդիան» Էքսպո կենտրոնում տեղի կունենա «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառք, որտեղ կարող է այցելել յուրաքանչյուրը։ Մուտքն ազատ է։ 3 օրերի ընթացքում, ժամը 19։00-22։00 տեղի կունենա YFW «Golden laсe» նորաձևության շոուն, որի ժամանակ կլինեն նաև երաժշտական կատարումներ։ Նորաձևության սրահի մուտքը տոմսերով է։
[b]-3 օրվա ընթացքում տարբեր ցուցադրություննե՞ր են լինելու, ովքե՞ր են ներկայանալու։[/b]
-Այո՛, ամեն օր տարբեր ցուցադրություններ կլինեն։
Մայիսի 12, 13 և 14-ին «Մերիդիան» Էքսպո կենտրոնը կվերածվի նորաձևության և ոսկերչական տոնի․ Նաիրա Նիազյանը՝ միջոցառման մանրամասների մասին:
1-ին օրը ցուցադրության բացումը կկատարի ՌԴ նորաձևության տան նախագահ, դեռևս անցյալ դարի 70-ական թվականներից Ռուսաստանում նորաձևության մեջ ուրույն , ռոմանտիկ, դասականության և էլեգանտության դպրոցի հիմնադիր Վյաչեսլավ Զայցևը։ Կլինի 3 ցուցադրություն, որի ժամանակ իրենց հավաքածուները կներկայացնեն Լիանա Սարգսյանն ու Գևորգ Շադոյանը։
2-րդ օրը Golden Lace-ին կմասնակցեն արտերկրից ժամանած դիզայներներ։ Կլինի 4 ցուցադրություն։ Ցուցադրությունը կբացի ֆրանսիայում հայտնի Նաբիլ Հայարին, կշարունակեն Ռուսատնում MBF WEEK-ի ամենամյա մասնակից Սվետլանա Եվստիգնեևան, Լիբանանահայ Վարանտ Աբրահամյանը, ով կներկայանա իր երեկոյան զգեստների հավաքածուով, որը համադրված կլինի Անի Զաքարյանի «Ani M» ապրանքանիշի ոսկերչական զարդերով։ 2-րդ օրվա ֆեյշն շոուն կփակի ռուսաստանաբնակ Նարինե Հարությունյանն իր 2017-2018թթ «Աշուն-ձմեռ» հավաքածուով։
3-րդ օրը կարելի անվանել Հայկական նորաձևության օր, որին կմասնակեն քանդակագործ դիզայներ Անահիտ Մովսիսյանը և Taraz.am-ի նկարիչ-մոդելավորող Սվետլանա Հակոբյանը։
Նշեմ նաև, որ 3 օրերի ընթացքում զուգահեռ տեղի կունենա նկարիչների միության 12 անդամների աշխատնքնրերի, ինչպես նաև, տարբեր դիզայներների հագուստի և աքսեսուարների ցուցահանդես-վաճառք։ Միջոցառման ողջ ընթացքը կլուսաբանվի տեղական և միջազգային լրատվամիջոցների կողմից։
[b]-Շնորհակալություն հագեցած ինֆորմացիայի համար, մաղթում ենք բարի ընթացք։[/b]
Շնորհակալ եմ ուշադրության համար, սիրով սպասում ենք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2118 դիտում
15:33 12-12-2019
Կառավարությունը դադարեցրեց «Մերիդիան» ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2845 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր