11470 դիտում
15:01 25-06-2019
Ես աշխատում եմ մի ընկերությունում, որտեղ բավական բարձր եմ վարձատրվում. Ռոբերտ Քոչարյանը՝ իր հարստության մասին
Իշխանության խնդիրն այն է, որ ոչ թե գնա վնասակար նախանձողի, գործ տվողի հոգեբանությամբ, այլ ձեւավորի այլ մշակույթ: Այս մասին «5-րդալիքին» տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով, եթե իշխանությունը չի կարողանում ձեւավորել նոր մշակույթ, համոզել ժողովրդին, որ զարգացման ճիշտ ճանապարհը սա է, նշանակում է, դու առաջնորդ չես. «Դու ոչ թե ժողովրդին քո հետեւից տանում ես, այլ փորձում ես ինքդ առաջնորդվել ժողովրդի մի զանգվածի անառողջ պատկերացումներով: Սա առաջնորդի կեցվածք չէ»,-ասաց նա:
Հարցին, թե ի վերջո, որքան ունեցվածք ունի երկրորդ նախագահը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Եթե երկրի ղեկավարը մտածում է ոչ թե երկրի զարգացման մասին, այլ այն մասին՝ իրեն կսիրեն, թե չեն սիրի, երբեք չի անելու այնք այլերը, որոնք բերում են երկրի զարգացման: Ինչ վերաբերում է միլիարդներին, արդեն միլիարդների մասին չեն խոսում, սկսել են խոսել հարյուրավոր միլիոնների մասին, հետո սկսեցին խոսել տասնյակ միլիոնների մասին: Մի քիչ էլ համբերենք, իրենք այսօր իշխանություն են, ունեն իմ անձնական բանկային հաշիվները, որոնք սառեցված են: Կարծում եմ՝ այսօր Հայաստանում քիչ մարդ կա, որ ունի նման թափանցիկ, հայտնի բոլոր աղբյուրներով բանկային հաշիվներ, որոնք ունեմ ես: Ես վերջին 11 տարին աշխատում եմ մի ընկերության մեջ,. որտեղ բավական բարձր եմ վարձատրվում: Ինչ մենք ունենք, օրինական կերպով ձեւավորված է, չունենք ստվերային հարաբերություններ որեւէ մեկի հետ, չունենք օֆշորային հաշիվներ: Չեն գտել նման հաշիվներ, չեն էլ գտնելու, որովհետեւ չկան այդպիսիք»:
Նմանատիպ նյութեր
10400 դիտում
10:46 29-04-2015
29-ամյա փոխնախարար Հայկ Հարությունյանը պատկառելի հարստության տեր է. Ժողովուրդ
Այս բաժնից
715 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
790 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2104 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա