1395 դիտում
10:35 25-06-2019
Կառավարությունն ավելի ակտիվ է, 122 նախագծերից միայն 13-ն են պատգամավորները ներկայացրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի պարագայում ևս շարունակվում է այն պրակտիկան, երբ պատգամավորների կողմից քննարկված և ընդունված նախագծերի մեծ մասը ներկայացվում է կառավարության կողմից։ Հունիսի 20-ին ավարտվել է յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանը, իսկ առաջինը մեկնարկել էր հունվարի 14-ին։
Եվ, ահա, հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում խորհրդարանի կողմից ընդհանուր առմամբ ընդունվել է 122 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից, ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, միայն 13-ն են ներկայացվել պատգամավորների կողմից։ Այստեղ խոսքն արդեն ընդունված, այլ ոչ թե հեղինակած նախագծերի մասին է։
Ընդ որում, այդ 122 նախագծերից մի քանիսն ընդունված են եղել արդեն երկրորդ ընթերցմամբ, այսինքն` դեռևս նախորդ կառավարության կողմից հեղինակած և քննարկված նախագծերի մասին է խոսքը։ Մեծ թվով նախագծեր կան նաև օրակարգում չընդգրկվածների թվում, որտեղ ևս մեծ մասը պատկանում է հենց կառավարությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
937 դիտում
11:08 12-11-2024
Նոյեմբերի 19-ի ավագանու նիստի 20 նախագծերից 20-ն էլ չզեկուցվող են. էլ ինչի՞ ենք հավաքվում. Մեսրոպ Մանուկյան
Այս բաժնից
1564 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1870 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2260 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am