211652_close_icon
views-count877 դիտում article-date 11:08 12-11-2024

Նոյեմբերի 19-ի ավագանու նիստի 20 նախագծերից 20-ն էլ չզեկուցվող են. էլ ինչի՞ ենք հավաքվում. Մեսրոպ Մանուկյան

2024 թվականի նոյեմբերի 19-ի ավագանու նիստի 20 նախագծերից 20- էլ չզեկուցվող է: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Ուզում եմ հասկանալ՝ այդ դեպքում էլ ինչի համար ենք մենք հավաքվելու: Բայց ես կարծում եմ, որ չի լինելու 20 հարց, ավելի շատ հարցեր են լինելու: Իրենք վերջին պահին բերում, օրակարգում խցկում են մի քանի վիճահարույց հարցեր, որոնցից մի քանիսը կլինի զեկուցվող: Բայց դա կլինի հրատապ հարցերի շրջանակում: Ստացվում է, որ ավագանին հնարավորություն չի ունենում հարցերին ծանոթանալ եւ կարծիք արտահայտել»,-ասաց նա՝ նկատելով, որ չզեկոուցվող հարցերի մեջ է, օրինակ, բյուջեի վերախմբագրման հարցը, ըստ որի փոխվում են ծախսերը, ինչը շատ կարեւոր է:

«Օրինակ, որոշվել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ին լրացուցիչ 1 մլրդ դրամ հատկացնել: Իրենք չեն ուզում, որ սա զեկուցվող լինի, որ չհասկանանք, թե այդ ինչքա՞ն էիք նախատեսել, որ հիմա էլ մեկ մլրդ ավելացնում եք: Տղերք, այդ մեկ միլիարդը որտեղի՞ց եք վերցրել, որ համալրում եք «Երեւան ավտոբուսին» բյուջեն: Կամ ո՞վ էր պլանավորողը,. Որ տարվա սկզբին չէր կարողանում ճիշտ պլանավորել, որ տարվա վերջին նոր որոշում են ավելացնել ծախսը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր