Պատանեկան ԵԱ. Մենուա Յարիբեկյանը բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ներկայացուցիչ Մենուա Յարիբեկյանը (71 կգ) դարձավ Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատենական առաջնության բրոնզե մեդալակիր:
Քառորդ եզրափակչում հայ պատանի ըմբիշը 3-7 հաշվով պարտվել էր Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Կուտչուաշվիլիին, որը պայքարելու է ոսկե մեդալի համար:
Դա Յարիբեկյանին հնարավորություն տվեց մասնակցելու սփոփիչ գոտեմարտին, որում մեր ներկայացուցիչը 10-0 հաշվով հաղթեց հունգարացի Բալինտ Նեմեսին ու պայքարի դուրս եկավ բրոնզե մեդալի համար:
Յարիբեկյանի մրցակիցը մոլդովացի Լիլիան Բալանն էր: Հայ մարզիկը հաղթանակի հասավ 6-4 հաշվով և նվաճեց բրոնզե մեդալը: