211652_close_icon
views-count56422 դիտում article-date 17:18 23-08-2020

Շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց, բախվել են Lexus GX 470-ը, Mercedes-ը, Hyundai Elantra-ն, Nissan Tiida-ն ու մարդատար ГАЗель-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 19-ամյա Գագիկ Ղազարյանի վարած Hyundai Elantra մակնիշի, Երևանի բնակիչ, 44-ամյա Հրանտ Եղիազարյանի վարած Lexus GX 470 մակնիշի, Արարատի մարզի բնակիչ, 22-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի վարած Nissan Tiida մակնիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Հարություն Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 59-ամյա Կարլեն Ավագյանի վարած ГАЗель մակնիշի մարդատար ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Էդգար Թադևոսյանն ու Արթուր Մարտիկյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարդատար ГАЗель-ը սպասարկում է թիվ 307 երթուղին, վարորդներն էլ վթարի մեջ միմյանց են մեղադրում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր