1403 դիտում
14:37 21-06-2019
Պաշտպանի առաջարկները զինված ուժերում կանանց դերի բարձրացման վերաբերյալ. տարեկան հաղորդում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթություններից է զինված ուժերում կանանց դերի բարձրացման, խտրականության արգելքի, նրանց իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրները:
Հասարակությունում դեռևս պահպանվում է այն կարծրատիպը, թե զինվորական ծառայությունը նախատեսված է միայն տղամարդկանց համար: Չնայած, ատիճանաբար ավելի դրական վերաբերմունք է դրսևորվում զինված ուժերը կանանցով համալրելու հարցին՝ կանայք զինված ուժերում և հատկապես՝ հրամանատարական բարձր կոչումներ ունեցող անձանց շարքերում, դեռևս շարունակում են փոքրամասնություն կազմել:
Պետք է հետևողական միջոցներ ձեռնարկել զինված ուժերում կանանց դերի բարձրացման ուղղությամբ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման հիմնական առաջարկները հանգում են հետևյալին.
1. օրենքով սահմանել, որ ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում որոշում է կայացվում նույն բնակավայր ծառայության տեղափոխել նաև ամուսնուն (կնոջը) նրա (նրանց) համաձայնությամբ, եթե փոխվում է մշտական բնակության վայրը: Դրա անհնարինության դեպքում ծառայության նոր վայր տեղափոխումը չի կատարվում,
2. օրենքով սահմանել, որ տարբեր համակարգերում ծառայող ամուսինները ծառայության են նշանակվում միմյանց հնարավորինս մոտ զորամասերում, որպեսզի կարողան միասին բնակվել,
3. կին զինծառայողների իրային ապահովումը համապատասխանեցնել նույնաբնույթ ծառայություն անցնող տղամարդ զինծառայողների իրային ապահովմանը,
4. զինծառայողների իրային ապահովման հաճախականությունը սահմանազատել ըստ (պայմանական անվանմամբ) զորամասային և ոչ զորամասային պայմաններում ծառայություն իրականացնելու հանգամանքի,
5. զանգվածային լրատվության միջոցներով ավելացնել կանանց զինվորական առօրյան լուսաբանող տեղեկատվությունը՝ շեշտադրելով կանանց առանցքային դերը զինվորական ծառայության մեջ,
6. կատարել ակտիվ հանձնառություն՝ փոխելու մտածողությունը բոլոր հրամանատարական մակարդակներում և փոխելու զինված ուժերի ներքին մշակույթն այնպես, որ բոլոր տարբերությունները
դրականորեն ընդունվեն և հաշվի առնվեն,
7. ներառել ուսուցում սեռերի հավասարության վերաբերյալ ռազմական ուսուցման բոլոր փուլերում և ռազմական ուսումնական հաստատություններում ապահովել թե կանանց, թե՛ տղամարդկանց դասավանդումը,
8. կանանց համար հասանելի դարձնել ՀՀ զինված ուժերի բոլոր պաշտոնները բոլոր տեսակի զորքերում,
9. միջոցներ ձեռնարկել կանանց հավաքագրելու և նրանց այն դերերում ներգրավելու ուղղությամբ, որոնցից նրանք նախկինում դուրս են թողնվել, դիտարկել այդ մասնագիտությունների համալրման ժամանակ կիրառված ֆիզիկական չափանիշները և փորձնական ծրագրերի նպատակահարմարությունը՝ կանանց համալրումն այդ մասնագիտություններում խթանելու նպատակով,
10. զինվորական ծառայությանն առնչվող տարբեր քննարկումների ու դասընթացների ժամանակ կանոնավոր կերպով ընդգրկել բոլորի իրավահավասարության, տվյալ դեպքում՝ կանանց իրավունքներին վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
15:53 25-05-2020
ՀՀ ՄԻՊ-ի առաջարկները զինապարտների առողջական վիճակի հետազոտության և փորձաքննության վերաբերյալ. տարեկան հաղորդում
1955 դիտում
11:23 18-10-2018
ՄԻՊ-ի առաջարկները՝ զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով
Այս բաժնից
790 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1135 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
790 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը