«Նապոլիի» երկրպագուները մեքենայով մահացու վրաերթի են ենթարկել «Ինտերի» երկրպագուին
Իտալիայի առաջնության «Ինտեր»-«Նապոլի» խաղից (1:0) առաջ թիմերի երկրպագուների միջև ծագած ծեծկռտուքն ավարտվել է ողբերգությամբ:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել, երբ «Ինտերի» ծայրահեղական երկրպագուները կանգնեցրել են ավտոֆուրգոնը, որը «Նապոլիի» երկրպագուներին տեղափոխում էր խաղին:
Նեապոլցիների երկրպագուները դուրս են եկել ավտոմեքենայից, սկսվել է ծեծկռտուք, որի արդյունքում «Նապոլիի» 4 երկրպագու դանակի հարվածներից վնասվածքներ են ստացել, իսկ «Ինտերի» երկրպագուն վրաերթի է ենթարկվել, երբ մեքենան դեպքի վայրից հեռանալիս է եղել:
35-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: