211652_close_icon
views-count2308 դիտում article-date 22:40 21-06-2019

«Նապոլիի» նախագահ. Սարիին մաղթում եմ «Յուվենտուսի» հետ ոչինչ չհաղթել

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը կարծիք է հայտնել Մաուրիցիո Սարիի մասին, որը նշանակվել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ: «Մաուրիցիոն լավ մարզիչ է: Ես նրան վաղուց եմ ճանաչում: Զարմացած չեմ, ֆուտբոլում արդեն տեղ չկա ակումբային նախապատվություններին: Նա «Նապոլիի» հետ ոչինչ չի նվաճել, և միգուցե, «Յուվենտուսի» հետ էլ ոչինչ չնվաճի: Այժմ նա մրցակից է, ես նրան կարող միայն մաղթել ոչինչ չնվաճել: Ես ազատության կողմնակից եմ, այդ իսկ պատճառով հարգում եմ նրա ընտրությունը: Յուրաքանչյուր ոք անում է այն, ինչ ցանկանում եմ, սակայն դրա համար պատասխանատվություն է վերցնում: Ես երբեք չեմ հավատացել «Նապոլիի» հանդեպ Սարիի բացարձակ հավատարմությանը, և ժամանակը ապացուցեց, որ ես ճիշտ էի», ասել է Դե Լաուրենտիսը:

Նմանատիպ նյութեր