211652_close_icon
views-count1723 դիտում article-date 21:22 20-06-2019

Ավտոմեքենա փախցնելու փորձ Կապանում

Հունիսի 19-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Կապանի բաժին է զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարել: Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ հունիսի 18-ի ժամը 18.00-ից հունիսի 19-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում շենքի մոտ կայանված իր ավտոմեքենայի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են, փորձել էլեկտրալարերով շարժիչը գործի գցել և մեքենան առևանգել, սակայն, անկախ իրենց կամքից, հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Քաջարան քաղաքի 29-ամյա մի բնակիչ, որը նույն օրը, ժամը 09.15-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր