17789 դիտում
22:24 27-09-2024
Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 57-ամյա տղամարդուն, ով կասկածվում է դպրոցի մոտից 2 անչափահաս երեխաներին փախցնելու փորձ անելու մեջ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ մի տղամարդ փորձել է առևանգել 2 անչափահաս տղաների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել ենթադրյալ՝ երեխաներին առևանգելու փորձ կատարողի ինքնությունը և տաք հետքերով 57-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի շրջանային փողոցում ու իր կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով նրան բերման են ենթարկել ոստիկանություն Մալաթիայի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է Երևանի Մազմանյան փողոցից 2 անչափահասներ՝ 11-ամյա երեխաների առևանգելու փորձ կատարելու մեջ, սակայն իր կամքից անկախ հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15577 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35825 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց