32477 դիտում
10:48 14-01-2023
Ավտոմեքենայի փախցնելու փորձ Երևանում՝ հայտնի «Գրանդ քենդի» գործարանի մոտից․ Երևանի գնդի պարեկների օպերատիվության արդյունքում ավտոմեքենան հայտնաբերվել է վթարված․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` հունվարի 13-ին, ավտոմեքենայի փախցնելու փորձ և գույքային վնաս պատճառելու դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Նորիկ Կ․-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Հրանտ Վարդանյան փողոցի 33 հասցեից՝ «Գրանդ քենդի» գործարանի մոտից փորձել են փախցնել իրեն պատկանող VAZ 2107 մակնիշի ավտոմեքենան։
Նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Պարեկները նշված վայրում հայտնաբերել են փախցրած ավտոմեքենան պատին խփված վիճակում, որից հետո տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ալեքսան Գասպարյանն ու Վահե Մուրդայանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վնասի չափը պարզվում է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Նորիկ Կ․-ն աշխատում է Երևանում գործող «Կարկաս» ՍՊԸ-ում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35765 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց