BMW-ն ցուցադրել է 8-րդ սերիայի 4 դռնանի կուպեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Բավարական  BMW կոնցեռնը  ներկայացրել է 8 Series Gran Coupe չորս դռնանի կուպեն, որը տվյալ շարքի ամենաթանկարժեք տարբերակն է:
 Նոր մոդելի չափսերի մեծացման արդյունքում առավել շատ տեղ է հատկացվել հետևի նստատեղերին:
Մեքենայի 3.0 լիտր աշխատանքային ծավալով V6  տուրբո շարժիչը 340 ձիաուժ հզորություն կապահովի:
Բոլոր տարբերակներն աշխատում են  8-աստիճան «ավտոմատ» փոխանցման տուփով:
Մեքենայի գինը կկազմի 84 900 դոլար: Արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարվա հուլիսին, իսկ վաճառքի համաշխարհային մեկնարկը կտրվի սեպտեմբերին:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

