2034 դիտում
14:23 19-06-2019
Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ՝ Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 10:00-ից 18:00-ն: Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 25-ին:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն:
Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
1738 դիտում
15:50 03-06-2014
ՊՆ-ում ստեղծվել է 2014թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
2437 դիտում
22:40 09-06-2021
Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
Այս բաժնից
1261 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1120 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն