1475 դիտում
20:43 14-12-2015
ՀՀ ՊՆ նախարարի հրամանով ստեղծվել է 2015թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2015թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում:: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 10:00-ին:
Դիմում-բողոքներն ընդունվում են հասարակական խորհրդում շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Տեղեկությունների համար զանգահարել 010523482 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
4837 դիտում
13:29 18-12-2017
Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
2173 դիտում
10:50 24-12-2018
Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
Այս բաժնից
2335 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր