Հենրիխ Մխիթարյան. Դուք իմ օրը բացառիկ դարձրեցիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 17-ին Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/17/1127657/]տեղի ունեցավ[/url] Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի պսակադրության արարողությունը:
Հայ ֆուտբոլիստը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ հարսնացուի հետ պարում է աշխարհահռչակ իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոյի կատարմամբ հանրահայտ Felicita երգի ներքո:
Մխիթարյանն իր էջում նաև շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար. «Դուք իմ օրը բացառիկ դարձրեցիք», գրել է Հենրիխը:



