211652_close_icon
views-count79114 դիտում article-date 10:47 18-06-2019

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. տեղի ճանապարհային ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում բանը կրակոցներին չհասավ. հայտնաբերվել է BMW-ն, որում եղած զինված անձը հետապնդելիս է եղել Hyundai-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Ժամը 00։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարկան կենտրոն ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ իր եղբայրն ավտոմեքենայով Կոտայքի մարզից հասել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի վարչական տարածք և, այդ ընթացքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետապնդում է եղբորը՝ ընթացքում զենք պահելով եղբոր ուղղությամբ։ Ըստ ահազանգողի՝ զինված տղամարդը ցանկանում է հարձակվել եղբոր Hyundai մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ճանապարհային ոստիկանության 2 -րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ ոստիկանության ահազանգը ստանալուն պես դարանակալում են կատարում Երևան-Սևան ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Սևանի վարչական տարածքում կարողանում են օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հայտնաբերել թե հետապնդվող, թե հետապնդող ավտոմեքենաները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով ճանապարհային ոստիկանները Սևանի ոստիկանություն են բերման ենթարկում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ ՌԴ քաղաքացի, 33-ամյա Դավիթ Թևոսյանին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Արամ Իսրայելյանին և 31-ամյա Արման Յազուլյանին, ովքեր եղել են BMW մակնիշի 36 AC 852 համարանիշի ավտոմեքենայով։ Արդեն Սևանի ոստիկանությունում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, Սևանի ոստիկանության պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ BMW մակնիշի ավտոմեքենան զննություն կատարելու ժամանակ վարորդ ներկայացող Ա. Յազուլյանը ոստիկաններին է ներկայացրել «Կոմպակտ» մոդելի 9 մմ տրամաչափի ատրճանակը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետապնդվող ավտոմեքենան եղել է Hyundai մակնիշի 14 NN 004 համարանիշի ավտոմեքենան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Իսրայելյանը, Դ. Թևոսյանը և Ա. Յազուլյանը բաց են թողնվել, իսկ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն՝ հետագա ընթացքը տարածքային ենթակայության կարգով լուծելու համար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր