34068 դիտում
12:07 22-05-2019
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. «Զնդանչի Զազոն» դիմել է ոստիկաններին ու հայտնել. իր հարևաններ Կայծակյանն ու Որոտյանը հողատարածքի պատճառով միմյանց ծեծում են. ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում «բանը կարկուտին չհասավ»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությյուններով՝ երեկ, մայիսի 21-ին, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի մարզի բաժիններից մեկում ահազանգ է ստացվել, որ նշված բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքի Կամոյի փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպի վայր են մեկնել տարածքի ոստիկանները, ովքեր պարզել են, որ հողատարածքի հետ կապված վիճաբանության ժամանակ 51-ամյա Արամ Կայծակյանը մետաղաձողով մի քանի անգամ հարվածել է հարևանի՝ 60-ամյա Հրայր Որոտյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Փաստի առթիվ ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Կայծակյանն ու Հ. Որոտյանը հրավիրվել են ոստիկանություն, կատարվածի մասին բացատրություն են տվել և բաց թողնվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկությունը ոստիկանություն է հայտնել վիճաբանողների հարևան՝ «Զնդանչի Զազոն»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: