3456 դիտում
14:06 17-06-2019
Կառավարության շենքի մոտ ավանակով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն տարել են ոստիկանություն
Ոստիկաններն այսօր՝ հունիսի 17–ին կառավարության շենքի դիմացից քաղաքացու են ներկայացրել ոստիկանության բաժին՝ քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։
Բանն այն է, որ առավոտյան Երևան քաղաքի բնակիչ Ռազմիկ Դավթյանը ավանակ էր բերել կառավարության մոտ` այդ կերպ արտահայտելով իր բողոքը: Նրա պնդմամբ՝ մի խումբ անձինք խաբեությամբ իրենից խլել են բնակարանը։ Դավթյանը իր հետ բերել էր նաև մի պաստառ, որի վրա գրված էր` «Թան խմեք, դինջացեք»։
Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացուն ներկայացրել են ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 113–րդ հոդվածով կազմվել է արձանագրություն, ինչից հետո նա ազատ է արձակվել։
Նշենք, որ 113–րդ հոդվածով նախատեսված է քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:
Նմանատիպ նյութեր
6313 դիտում
17:48 31-08-2017
Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ. Նաիրիտցիները պահանջում են գործարանի վերագործարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»