Առևտրականները կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա են անցկացնում, բայց՝ մեջքով շրջված դեպի շենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հարյուրավոր առեւտրականներ այսօր` հունվարի 27-ին, կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ: Ինչպես փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, նրանք բողոքում են «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ:
Ավելին, առեւտրականները մեջքով են կանգնել դեպի կառավարության շենքը՝ պատճառաբանելով, թե կառավարությունն էլ մեջքով է կանգնած ժողովրդին:
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպի իրենց հետ:
Վարչապետը նախորդ ակցիայի ժամանակ ասել էր, որ դեմ չէ նրանց հետ հանդիպելուն եւ առեւտրականներից մի քանիսին հրավիրել էր իր մոտ, սակայն հավաքվածներն այդ տարբերակին համաձայն չեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի1-ից ուժի մեջ է մտնելու «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Սակայն տոնավաճառների աշխատողները դեմ են ապրանքաշրջանառության վերաբերյալ հարկային մարմնին փաստաթղթեր ներկայացնելուն։
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի