211652_close_icon
views-count2647 դիտում article-date 22:46 16-06-2019

ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը

Քիչ առաջ ավարտվեց վարչության անդրանիկ նիստը: ՔՊ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել էր Սուրեն Պապիկյանը, որը 0 դեմ, 1 ձեռնպահ քվեներով ընտրվեց վարչության նախագահ: Այս մասին հայտնեց վարչության անդամ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նշվեց նաև, որ նախագահի պաշտոնում առաջադրվել են Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի թեկնածությունները, սակայն նրանք հրաժարվել են: Սուրեն Պապիկյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է: Իր խոսքում Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:

Նմանատիպ նյութեր