211652_close_icon
views-count1029 դիտում article-date 14:33 06-11-2021

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը. News.am

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղար՝ Եղիշե Կիրակոսյանը, ինչպես նաև հայտարարվել է  ռեկտորի մրցույթը, որը տեղի կունենա դեկտեմբերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, հայտնում է News.am-ը։

«Առաջին հարցը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցն էր, երկրորդը`  քարտուղարի ընտրությունն էր, երրորդ հարցը  ռեկտորի մրցույթի հայտարարումը, որը հայտարարվեց եւ համպատասխան աշխատակարգով փոփոխությունները»,-ասաց նա:

Թռչունյանը հայտնեց, որ դեկտեմբերի 17-ին կհայտարարվի ռեկտորի ընտրության օրը եւ մրցույթը կհայտարարվի դրանից 30 օր առաջ:

Այսօր հոգաբարձուների նիստը դռնփակ է եղել եւ լրագրողներին թույլ չի տրվել լուսաբանել այն: Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերը մինչ այս դռնբաց են եղել եւ լրագրողներն ազատորեն լուսաբանել են այն:

Նմանատիպ նյութեր