211652_close_icon
views-count1840 դիտում article-date 23:59 16-06-2019

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Հունիսի 14-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.40-ին, երթուղային ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, կրիչ և տարբեր խանութների զեղչային քարտեր: Հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ոստիականության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել և ժամը 17.30-ին, գողություն կատարելու կասկածանքով Ֆրանսիայի հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկել 21-ամյա Խաչիկ Ս․-ին։ Խաչիկ Ս․-ն տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր