211652_close_icon
views-count1468 դիտում article-date 15:17 18-12-2014

Ուղևորուհու դրամապանակը գողացած կնոջը հայտնաբերեցին

Դեկտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության և Պիոներական փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը թիվ 259 երթուղու ավտոբուսում գողացել է մի կնոջ դրամապանակը՝ գումարով: Անահիտ Ն-ն ներկայացրել է գողացածը: Նույն օրը, ժամը 14.00-ին, տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր