211652_close_icon
views-count58781 դիտում article-date 22:58 15-06-2019

Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 51-ամյա Նուբար Բալայանը, իր վարած Suzuki մակնիշի 35 ZX 756 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 31-ամյա Հ.Հ.-ն և Սյունիքի մարզի բնակիչ, 80-ամյա Ն.Հ.-ն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խմբի կողմից տեղում ստացել են բժշկական օգնություն: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ն. Բալայանն աշխատում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղի աշխատակազմի իրավաբանական և զարգացման բաժնի ղեկավար: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր